«Գործելու ժամանակն է․ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի»․ Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գարռումը. «Մենք ապրում ենք այնպիսի օրեր, երբ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն գալիս է ապացուցելու գիտակից և հայրենատեր քաղաքացիների շրջանում վաղուց արդեն համոզմունք դարձած ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից։
Սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ։ Սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով։ Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, անհապաղ գործելու ժամանակն է:
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։
Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։ Օր առաջ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։