Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել

Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն նախնական ինքնասպան եղած անձը գործարար բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է,որ առավել հայտնի է էլիտար շենքեր կառուցապատման ոլորտում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։