Գործարար տղերք, սեփականատերեր, մարզական և մշակութային գործիչներ, ձեր լռությունով դառնում եք սրանց հանցակից․ «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ

Ի՞նչ ես ուզում Հայ ազգից, Հայաստանից, հերիք չի՞։ Յոթ տարի է կերար մեզ, յոթ տարի է թուրք եղբայրներիդ հետ ամեն ինչ անում ես Հայաստանը կործանելու և վերացնելու համար, տզրուկի նման ծծում ես մեր արյունը։ Ես չեմ հավատում, որ քո նմանին կարող է ծնած լինել հայ կինը։ Դու ավելի թուրք ես, քան թուրքերը, դու ավելի հակաքրիստոնեա ես, քան մահմեդականները, դա հենց ինքդ ես ամեն օր ապացուցում։ Հեռու մնա հայերից և Հայաստանից։ Ազգային ախոռի անբարոյականներ, էս ու՞մ տեղն եք դրել ձեզ՝ արդեն վիզ կտրող եք դառե՞լ, բա ու՞ր էիք երբ թուրքերը հայի վիզ էին կտրում, ամբողջ կյանքներդ «աբիժնիկ» եք եղել, հիմա մարդ եք դառե՞լ։ Հայի անտարբեր տեսակ, որ միշտ ասում եք՝ մեկա ոչինչ չի փոխվելու, դուք ձեր մտածելակերպով օգնում եք այս անբարոյականներին՝ կործանելու մեր երկիրը։ Գործարար տղերք, սեփականատերեր, մարզական և մշակութային գործիչներ, ձեր լռությունով դառնում եք սրանց հանցակից։ Միայն Հայաստանում ազգի նվիրյալները կարող են դառնալ տեռորիստ-քաղբանտարկյալներ: Միայն Հայաստանում կարող են լինել Սրբազան քաղբանտարկյալներ, եւ միայն Հայաստանում է հնարավոր, որ հերոսածին ծնողը կալանավորվի` եկեղեցու կողքին լինելու համար։ Սրանց ջրաղացին ջուր լցնողները նույնպես սատանաներ են։

Ոտքի Հայ մնացած, Հայաստանը սիրող իմ հայ ժողովուրդ, թողեք բոլոր տարաձայնությունները, թողեք իրար միս ծամելը։ Սա հարձակվել է մեր հավատքի վրա, անխնա կալանավորում է բոլորին, ով եկեղեցու և մեր հավատքի կողքին է, աթոռակռիվ մի արեք, դրա ժամանակը չի։ Մեր բոլորիս գլխավոր նպատակը պիտի լինի ժամ առաջ այս ստահակներին հեռացնելը։ Հայը հաղթում է, երբ միասնական է, մի պառակտվեք և մի պառակտեք առանց այն էլ պառակտված ազգիս։
Կեցցե ազատագրված Հայաստանը, կեցցե առանց փաշաևների Հայաստանը։

«Արարատ» ակումբի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։