Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական կառույցների կողմից. Իոաննիսյանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հակված է մտածելու, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գաղտնի նկարահանումն իրականացրել են պետական որոշ հաստատություններ։

«100 տոկոսանոց վստահություն չունեմ։ Այս պահի դրությամբ չունեմ ավելի տեղեկատվություն, քան՝ դուք։ Այդ դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որի հիման վրա, կարծես թե, արդեն վարույթ է հարուցվել։ Դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընթացք են տվել, մենք դեռևս Դատախազությունից պաշտոնական գրություն չունենք»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Նրա պնդմամբ՝ գործը պետք է քննվի և բացահայտվի։

«Անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ է արվել, այստեղ մենք գործ ունենք ապօրինության հետ։ Այդ ապօրինությունը դատարանի՞ որոշմամբ իրականացված տեսագրություն է, որը հրապարակվել է, թե՞ ի սկզբանե ապօրինի իրականացված տեսագրություն է՝ չեմ կարող ասել»,-հավելեց նա՝ շեշտելով՝ որքան էլ իրավական հիմք լիներ դա տեսագրելու, տարածումն արդեն իսկ ապօրինություն է։

Նա նշեց, որ Քրեադատավարական օրենսգիրքը ենթադրում է, որ հանցագործության մասին հաղորդման որոշումն ընդունվի անհապաղ, բայց, ցավոք, մեզ մոտ պրակտիկան այդպիսին չէ․

«Իրականության մեջ որոշումներն ավելի երկար ժամկետում են կայացվում և լինում են դեպքեր, որ ընդհուպ ամիսներ է տևում։ Տեր Արամի (կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյան. –Խմբ.) ասածների վերաբերյալ, երբ մենք հաղորդում էինք ներկայացնում սեպտեմբերի 17-ին, մեզ որևէ գրություն այդպես էլ չեկավ։ Հոկտեմբերի 15-ին մենք միայն լրատվամիջոցներից իմացանք, որ մեր հաղորդման հիման վրա ինչ-որ գործողություններ են իրականացվում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան «Armenian WikiLeaks» տելեգրամյան ալիքը տարածել էր ինտիմ բնույթի մի քանի տեսանյութ՝ պնդելով, թե կադրում երևում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։

Այս պահի դրությամբ պետական որևէ կառույց դեռ չի հայտնել՝ արդյո՞ք իրենց կողմից է իրականացվել տեսաձայնագրությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։