«Գոնե դուք մի՛ խոսեք իշխանազավթումից»․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ տեսա՞ք, իրանց իշխանազավթում էր պետք, ոչ թե Գյումրիով էին հետաքրքրված։
Դա ասում են մի թիմից, որը Երևանում Վարդան Ղուկասյանի ավագանու անդամների շնորհիվ քաղաքապետ կարգեց իր մարդուն, հետո էլ բոլոր որոշումներն անցկացրեց՝ «Հանրային ձայն»-ից երկու հոգու «ընտելացնելով»։
Մի ուժ, որը ժողովրդի տված մանդատից զրկեց բոլոր` իրեն ոչ հաճո ընդդիմադիրներին։
Մի ուժ, որը թքած ունեցավ 80 000 երևանցու ստորագրած պահանջագրի վրա և շարունակեց իր` երկու ոտքից կաղ էշն առաջ քշել։
Գոնե դուք մի՛ խոսեք իշխանազավթումից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում