Search
Close this search box.

«Գնդի հրամանատարը hայhոյել, հարվածել է, ի պատասխան՝ տղաս էլ նրան է հարվածել»․ ահազանգ՝ զինվորի ծնողից

Այսօր՝ հունվարի 4-ին, զանգահարել էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գ․ Մ-ն, ով հանդիսանում է Կապանի զորամասում արդեն 18 ամիս ծառայության մեջ գտնվող Ս․ Մ-ի հայրը։ Նա իր դժգոհությունն էր հայտնում զորամասի հրամանատարից, քանի որ իր զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ, հայտնում է Գագիկ Շամշյանը։ «Գնդի հրամանատարը երեխայիս շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան։ Մեր զինվորը ծառայում է սահմանափակումներով, քանի որ «7Գ» հոդվածով է զորակոչվել։ Այնտեղ այդ ամենը հաշվի չեն առնում, իմ որդին դյուրագրգիռ է ու բոլորը լավ գիտեն՝ դա ինչ հոդված է։ Հրամանատարը հասցրել է նրան, որ նա ստիպված հարվածել է հրամանատարին։ Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ ու մեզ ասացին, որ բերելու են Երևանի Կանազի հոսպիտալ, բայց պարզվեց, որ նրան 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորը այնտեղ իրեն մի վնաս կտա ու խնդրում ենք պատկան մարմիններից, որ քայլեր ձեռնարկեն ու մեր սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին վերադարձնեն զորամաս, այս մի քանի ամիսը անցնի ու անվնաս վերադառնա տուն»,- թղթակցի հետ զրույցում նշել է ծնողը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։