Գնդերեցներից մի մասի համար սահմանափակվել է զորամաս մուտք գործելու հնարավորությունը, այդ թվում՝ անձնական իրերը վերցնելու նպատակով, այս մասին հայտարարել է Տեր Տրդատ քահանա Գևորգյանը։
«Վերջին օրերին հանրային դաշտում շրջանառվում են պնդումներ, ըստ որոնց՝ գնդերեցները կամավոր կերպով լքել են զինվորական ծառայությունը և չեն ցանկացել այն շարունակել։
Միաժամանակ առկա են փաստական հանգամանքներ, որ գնդերեցներից մի մասի համար սահմանափակվել է զորամաս մուտք գործելու հնարավորությունը, այդ թվում՝ անձնական իրերը վերցնելու նպատակով, ինչը կասկածի տակ է դնում վերոնշյալ պնդումների համապատասխանությունը իրականությանը։
«Սուտ վկան անպատիժ չի մնա, և սուտ խոսողը չի ազատվի»։
Առակաց 19․5»,- նշել է Տեր Հայրը։




