ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գնացե՛ք, մի բան գտե՛ք. ՀԷՑ-ի գործով այս պատկերն է․ Օրբելյան

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստ։

Գնացե՛ք, մի բան գտե՛ք. ՀԷՑ-ի գործով այս պատկերն է։ Խնդիր է նաև ժամանակավոր կառավարչին տնօրեն ձևակերպելը»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Եթե դիտարկենք վարույթ հարուցելու որոշումը, հաղորդումը որի վրա հարուցվել է, այնտեղ կտեսնեք օրինակ՝ այնպիսի ձևակերպումներ․ «ճիշտ է այս ծախսերը չի մտնում սակագնի մեջ, բայց կարողա հարկահանության հետ կապված հարցեր կան», տպավորություն է, որ «գնացե՛ք, մի բան գտե՛ք» տարբերակով են առաջ շարժվել։ Ամեն դեպքում ֆիքսենք, որ կասեցման միջնորդությունը դրա համար է հիմա ներկայացվել»,- ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ ՀԷՑ-ի մասով օրենքի փոփոխության հետ սահմանադրական խնդիրներ են տեսնում. «Ամենամեծ խնդիրը ՀԾԿՀ նախագահին լիազորություններ տրամադրելն է, որովհետև Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունը ժողովուրդը իրացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, իսկ Սահմանադրությունն ինքնավար մարմին որպես ՀԾԿՀ-ն է դիտարկում, ոչ թե նրա նախագահին»։

Նշենք, որ այսօր ընթանում էր «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. ՀԷՑ-ի լիցենզիան պետք է վերականգնել դատական նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։