ՖՈՏՈ․ Գլխավոր մարզիչը մահացել է խաղի ժամանակ

Սերբիայում ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը մահացել է խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նախկին խաղացող Մլադեն Ժիժովիչը հոկտեմբերի 23-ին նշանակվել էր սերբական «Ռադնիչկի 1923» ակումբի մարզիչ։

Թիմը 44-ամյա մասնագետի ղեկավարությամբ անցկացրել է երեք խաղ։

Նախօրին էլ «Մլադոստ»-ի դեմ խաղի 22-րդ րոպեին, երբ նրա թիմը հաղթում էր 2-0 հաշվով, Ժիժովիչը կորցրել է գիտակցությունը։

Մրցավարը դադարեցրել է խաղը, մարզչին տարել են շտապօգնության մեքենայով, իսկ խաղը վերսկսվել է։ Քսան րոպե անց հայտարարվել է, որ Ժիժովիչը մահացել է։

Դրանից հետո մրցավարը ընդմիշտ դադարեցրել է խաղը։

Հեռարձակումը ֆիքսել է այն պահը, երբ խաղացողները իմացել են իրենց մարզչի մահվան մասին։ Ոմանք ընկել են խաղադաշտ՝ արցունքներով ծածկելով դեմքերը, իսկ մյուսները ի հիշատակ ծնկի են իջել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։