Search
Close this search box.

Գիշերը կրшկոցներ են հնչել Երևանում, կա վիրшվոր. ինչ է հայտնի

Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված իրեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու փորձաքրեագետը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե որտեղ է թաքնվում Կ. Թումանյանը և նրան, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, հայտնաբերում և ձերբակալում են նրան։

Նրան տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին,որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Կ. Թումանյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նա այս տարվա հունիսի 24-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց ու այդ դեպքի փաստով նույնպես Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում