Գիշերը ծանր է եղել նաև ՌԴ-ում․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկուշաբթի երեկոյից սկսած ՌԴ մարզերի երկնքում 198 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Հունիսի 16-ի ժամը 23:30-ից մինչև հունիսի 17-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 147 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի, Տվերի, Լիպեցկի, Օրյոլի, Տամբովի, Տուլայի մարզերի և Մոսկվայի մարզի տարածքների վրա։ Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 17-ի ժամը 07:00-ն ՀՕՊ–ը որսացել և ոչնչացրել է 198 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։