Մարտի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Ազատավան գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Մինչ քրեական և համայնքային ոստիկանները դեպքի վայր ժամանելը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Թումանյան փողոցի թիվ 91 տանը պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։
Պայթյունի հետևանքով տուժած երկու անձինքն տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։
շԴեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ,որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։