ՌԴ ՀՕՊ համակարգերը ապրիլի 25-ի գիշերը ոչնչացրել են ուկրաինական զինված ուժերի 79 անօդաչու թռչող սարք, որից 59-ը որսացել են Ղրիմի օդային տարածքում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Սև ծովի, 4-ը՝ Բելգորոդի, 2-ական՝ Կուրսկի և Նիժնի Նովգորոդի, 1-ը՝ Իվանովոյի մարզի օդային տարածքում:
Անօդաչու սարքերը խոցվել են ապրիլի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:10-ից մինչև ապրիլի 25-ի 06:00-ն ընկած ժամանակահատվածում, այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 5:45-ից մինչև Մոսկվայի ժամանակով 6:10-ը, Նիժնի Նովգորոդի օդանավակայանը փակ է եղել: