Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 24 ուկրաինական ԱԹՍ, 6-ը` Ռոստովի մարզի տարածքում, 5-ը` Բրյանսկի մարզի, 4-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը` Ռյազանի, 1-ը` Աստրախանի մարզը, 5-ը` Կրասնոդարի երկրամասի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։