Ղրիմի կամուրջը կարող է քանդվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Ոչնչացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Բոլորն աշխատում են հեռահար հարվածների վրա և դրա վրա (Կերչի կամրջի ոչնչացումը — խմբ.): Այս ամենը պահանջում է, ասենք, համալիր լուծում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե Ղրիմի կամուրջը կքանդվի՞ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, Ուկրաինայի հետախուզության ղեկավարը պատասխանել է. «Շանսեր կան», հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։