Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:
«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», -ասել է նա՝ հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։




