Search
Close this search box.

«Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։
Առավելևս, անընդունելի է Քննչական կոմիտեի կողմից տեսանյութն ուղեկցող քննադատական խոսքը որակել որպես «ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն» ուղղված գործողություն։
Նույն հաջողությամբ ամեն երկրորդ ընդդիմադիր սուր խոսք կարող են ատելության խոսք որակեն և քրեական հետապնդում իրականացնանեն (ու հեղինակին փորձեն ազատությունից զրկեն)։
Սա խայտառակություն է, որը պետք է արժանանա հանրային խիստ հակազդեցության։
Հ.Գ. Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն։