Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է. եթե 2018-ին մենք չգայինք իշխանության՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե շուտով, երբ կհրապարակի բանակցային թղթերը, դրանում բոլորը կհամոզվեն։

«Ավելին ասեմ՝ եթե 2018 թվականին մենք իշխանության չլինեինք… մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել, ուրիշ որևէ մեկը մնար՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ, ինչքան էլ որ անհամեստ է՝ ես սա պարտավոր եմ ասել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե սա իրենց առաքելություն է, որը կատարում են։

«Մենք նոր ենք սովորում, թե ինչ է պետությունը»,- նշեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում