Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Հիմա ի՞նչ հասկանանք, Գևորգ Սրբազան, չե՞ս տեսնում, թե որքան ես ինքդ քեզ հակասում․ հարց է հնչեցրել փաստաբան Արսեն Բաբայանը։ Բաբայանը նկատում է, որ Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ։

«Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ Սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը՝ նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա մասնակիցներին։

Այս հարցազրույցից հետո նույն Գևորգ Սրբազանը հարցազրույց է տվել Նարեկ Կիրակոսյանին՝ հայտնելով, թե իբր հենց 2018-ին, այդ շարժման կողմից վեհարան ներխուժելու օրերին, Արշակ Սրբազանն իրեն՝ Գևորգ Սրբազանին ասել է, որ պետք է ձգել այս շարժումը, որպեսզի Վեհափառը հրաժարական տա։

Հիմա ի՞նչ հասկանանք, Գևորգ Սրբազան։ Նորից նույն հարցն է առաջ գալիս․ չե՞ս տեսնում, թե որքան ես ինքդ քեզ հակասում։ Բա որ ուզում էր Վեհափառը հրաժարական տա, բա ինչի՞ էր ուզում վարկաբեկել այդ խմբին։

Այսպիսի խճճումների մենք արդեն 7 տարի է ամենօրյա ռեժիմում ականատես ենք լինում։ Օրվա իշխանության ղեկավարի ամենօրյա ապրելակերպն է սա։ Այսօր ասում է մի բան, որն ամբողջությամբ հակասում է երեկվա ասածին։ Փաստորեն, Գևորգ Սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար», — նշել է փաստաբանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։