Գևորգ Պապոյանը երևի աշխարհի միակ էկոնոմիկայի նախարարն է, որը բացասական երանգներով է խոսում Կարապետյանների կողմից գործարաններ կառուցելու մասին. Ալիկ Ալեքսանյան

Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի Գևորգ Պապոյանը երևի աշխարհի միակ էկոնոմիկայի նախարարն է, որը մարզային դատարկվող նախկին արդյունաբերական քաղաքում նոր գործարաններ կառուցելու առաջարկին աջակցություն հայտնելու փոխարեն բացասական երանգներով է խոսում Կարապետյանների կողմից գործարաններ կառուցելու մասին:
Ուզում եմ պարզապես հիշեցնեմ հարգելի նախարարին, որը օրեցօր արծրունհովհաննիսյանական զեկույցներով է հանդես գալիս Վերին Լարսով անցած և չանցած բեռնատարների մասին` դա ներկայացնելով որպես իր գերատեսչության “հաղթանակ”, նախարար, ով ձախողել է իր վրաց և ռուս գործընկերների հետ
աշխատանքային կայուն հարաբերությունների հաստատումը, որ վերջին 6-7 տարիներին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ գործարաններ կառուցած գործարարը Սամվել Կարապետյանն է:
2016թ. հաշվիչների գործարան,
2017թ. Տաշիրի կարի ֆաբրիկայի վերագործարկում,
2019թ. լիբանանահայ գործընկերների հետ “Անիտեքս” տեքստիլի ֆաբրիկայի կառուցում,
2021թ. մալուխների և հաղորդալարերի` տարածաշրջանում նմանը չունեցող գործարանի կառուցում,
2023թ. ուժային տրանսֆորմատորների գործարանի կառուցում,
2023թ. մալուխային կցորդիչների և պլաստմասե բաղադրիչների գործարան,
2022 թ. մեկնարկել և 2025թ. Հրազդան քաղաքում ավարտին է հասցվել մետաղաձուլարանին առաջին հերթի` առաջին արտադրության կառուցումը, ներկայում ավարտին է մոտենում երկրորդ արտադրամասի կառուցումը: Ի դեպ, մետաղաձուլարանի առաջին հերթի արտադրության գործունեությունը ներկայում դադարեցված է հենց պարոն Գևորգ Պապոյանի պատճառով, որը վերջերս իր որոշմամբ արգելել է գործարանի արտադրանքը արտահանել արտերկիր:
Ցուցակը կարելի է շարունակել, սա պարզապես մի մասն է ընդամենը…
Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ նշեք, թե ձեր պաշտոնավարման ընթացքում նման արդյունաբերական քանի՞ գործարան կառուցելու ծրագիր է հաստատվել։ Խոսքը Ձեզ նախորդող նախարարների օրոք հայտարարված նախագծերի մասին չէ, այն հենց ձեր օրոք հայտարարված և Ձեր անմիջական մասնակցությամբ նախատեսված նախագծերի մասին է:
Հաշվեք, թե դրանցից քանի հատն է նախաձեռնվել Ձեր կողմից, և քանի հատն է նախաձեռնվել Կարապետյանների կողմից:
Ամենայն հարգանքով, Դուք չունեք ո´չ այդ փորձը, ո´չ էլ այդ կամքը` Հայաստանում զարգացնել բարդ և գիտելիքահեն արտադրություն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։