Գերմանիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զnhեր և վիրավորներ

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ քաղաքում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով կա 3 զոհ, 34 վիրավոր, հայտնում է Bild-ը:
Վթարի պահին գնացքում 100 մարդ է եղել։

«Deutsche Bahn տարածաշրջանային արագընթաց գնացքի երկու վագոն դուրս են եկել գծերից», — մանրամասնել է Շտուտգարտի ոստիկանության խոսնակը։

Գնացքի մի մասը կողաշրջվել է։ Ամբողջությամբ ռելսերից դուրս եկած վագոնները գտնվում են ծառերի արանքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հրշեջ և փրկարարական ծառայությունները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։