«Գերիների հարցը հետաքրքիր չէ այս իշխանություններին»․ Ռոբերտ Քոչարյան

Խաղաղության պայմանագիր չի լինելու, այլ թուղթ է լինելու Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես է ինքը իր քաղաքական հեռանկարը շարունակի։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Անբովանդակ, ներքաղաքական նպատակ հետապնդող թուղթ է լինելու։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով պահել աթոռն է»,– ասել է Քոչարյանը։

Հարցին՝ հնարավոր է այս իշխանությունները գերիների վերադարձի հարցը շահարկեն՝ որպես բանակցային գործընթացի մաս, Քոչարյանը պատասխանել է. «Գերիների հարցն այս իշխանություններին չի հետաքրքրում, գերեվարված են մարդիկ, ովքեր կարող են այստեղ գալով՝ Արցախի փախստականներին ինչ–որ կերպ կազմակերպել, ինչն այս իշխանություններին այս պետք չէ։ Այս վիճակն ամենահարմարն է այս իշխանությունների համար»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։