Գերազանց սովորղ երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն․ Նարեկ Կարապետյան

Մեր երկրում երիտասարդների համար մի քանի ճանապարհ կա՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը մենք պետք է զարգացնենք, կա ձեռնարկատիրությունը, որը պետք է սկզբնական շրջանում ազատենք հարկերից, որ կարողնան լավ ապագա ստեղծել սկսնակ բիզնեսմենները։ Երիտասարդների հետ Տաշիր Արենայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ, գերազանց սովորղ երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն»,-նշել է նա։

Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։