Search
Close this search box.

Գենդերային սկանդալ՝ Օլիմպիական խաղերում

Փարիզի օլիպմիական խաղերում մինչև 64 կգ քաշային կարգում բռնցքամարտի կանանց մրցաշարում իտալացի Անժելա Կարինին հրաժարվել է շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ։ Վերջինիս թույլատրել էին մենամարտել Օլիմպիական խաղերում՝ չնայած նրան, որ անցյալ տարի որակազրկվել էր կանանց աշխարհի առաջնությունում՝ գենդերային պատկանելության թեստերը ձախողելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը: Կարինին հրաժարվել է մենամարտը շարունակել մեկնարկից ընդամենը 46 վայրկյան հետո՝ ասելով, որ իրեն շատ ուժեղ հարված են հասցրել: Խելիֆի հաղթող հռչակվելուց հետո նա հրաժարվել է սեղմել ալժիրցու ձեռքը՝ ընկնելով ռինգում ու լաց լինելով։ Ռինգից հեռանալուց, նա բղավել է. «Սա արդար չէ»:

Խելիֆը անցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բոլոր թեստերը և կարողացել ապացուցել, որ ինքը կենսաբանորեն կին է։ Կարինին, իր հերթին, պնդում է, որ երբեք չի ստացել այնպիսի ուժեղ հարվածներ, որքան Խելիֆից. «Իմ սիրտը կոտրված է։ Ես ռինգ մտա հորս հիշատակը հարգելու համար։ Ինձ բազմիցս ասել են, որ ես մարտիկ եմ, բայց ես կանգ առա առողջությունս պահպանելու համար։ Ես երբեք նման հարված չեմ զգացել»,-ասել է մարզուհին։
Դեպքը մեծ հակադրություն է առաջացրել ինչպես հանրության, այնպես էլ բռնցքամարտի երկու միջազգային պատասխանատու կառույցների միջև։

Խալիֆը Օլիմպիադայում այն երկու մարզիկներից մեկն է, ովքեր ներկայումս ներգրավված են վեճի մեջ, քանի որ որակազրկվել են կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունից՝ տեստեստերոնի բարձր մակարդակի պատճառով: