Գեղարքունիքում շմոլ գազից 4 երեխա է թունավորվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երեխաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։

Պարզվել է, որ երեխաները թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։