Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1 տարեկան Ավետ Ն-ն է, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին ժամը 09։00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայրը հայտնել է նաև, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:





