Search
Close this search box.

Եվս մեկ գիրք Գեղամ Մանուկյանից՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը գիրք նվիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այսօր մի հատ էլ եմ գիրք բերել Նիկոլ Փաշինյանին, Թուրքմենստանի նախկին նախագահի գիրքն է եղել, ով անկախությունից ի վեր երկրի նախագահն էր։ Առավոտից գիշեր նոր մտքեր էր ասում, ամբողջ պետական համակարգը ստիպված թութակի պես կրկնում էր։ Այն օրվանից, երբ այդ մարդը մահացավ իր մտքերը բոլորը մոռացան, անգամ հիմա այս գիրքը Թուրքմենստանում գոյություն չունի։ Հիմա այս գիրքը ինչու եմ բերել. այս տարների ընթացքում Նիկոլ Փաշինյանը թանկարժեք մտքեր է ասում, և ես ունեմ հարց՝ մի օր երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի սենյակում չլինի, ո՞վ կհիշի իր թևավոր խոսքերը»,- դիմեց նա Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։