Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի․ հասցեներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղու, Շարա Տալյան փողոցի, Գարեգին Նժդեհ պողոտայի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 9-րդ փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։