Ես ինքս ինձ պարգևավճար տալու իրավունք չունեմ, պարգևավճար ինձ տրվում է ավագանու որոշմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ինքն իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար նշանակելու պատճառներին։
Դիտարկմանը, որ անձամբ կողմ է քվեարկել այդ որոշմանը, Սարգսյանը արձագանքեց, թե ինքն ավագանու անդամ է։
«Եթե հարցը բերվել է օրակարգ, կարող եմ իմ դիրքորոշումը պարզ արտահայտել։ Եթե դեմ լինեի, կասեի՝ այս հարցը չենք բերում օրակարգ, հարգելի ավագանու անդամներ»,-ասաց նա։
Հարցին՝ այսինքն՝ իր աշխատանքը լա՞վ է գնահատում, պատասխանեց.
«Կարող եք գալ Վեդի և հարցում անել՝ դրակա՞ն է գնահատվում բնակիչների կողմից, թե՞ ոչ»։




