Գարիկ Կարապետյանը Հայաստանին բերեց 6-րդ ոսկե մեդալը

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող` Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում նա երկրորդն տեղում էր: Երկամարտի 397 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:

110 կգ քաշային ծանրորդների պայքարում Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Հրումում նա բարձրացրեց 210 կգ ու 221 կգ ու այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։