Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Փաշինյանի կամակատարով․ Արա Աբրահամյան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդումը նպատակ ունի նրան փոխարինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարով։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Փաշինյանն այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե վերարտադրի իր իշխանությունը հունիսյան ընտրություններից հետո: Շինծու դրդապատճառներով հետապնդելով եկեղեցական հիերարխներին, իսկ այժմ արդեն՝ ծայրագույն պատրիարքին և Ամենայն հայոց կաթողիկոսին, նա ցանկանում է նրանց փոխարինել իր խամաճիկներով՝ իր կամքը կատարող և իր օգտին քարոզող կամակատար կաթողիկոսով»,- ասել է Աբրահամյանը։

Ըստ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի, Փաշինյանը պայքարում է Հայաստանի անկախ ինստիտուտների դեմ՝ իր իշխանությունն ամրապնդելու համար, և հենց այդ պատճառով էլ պայքարում է եկեղեցու դեմ։

Աբրահամյանը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին գրեթե 1700 տարով մեծ է, այսպես կոչված, չորրորդ հանրապետությունից, որը Փաշինյանը ցանկանում է հռչակել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։