Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանն ազգային միասնության օրինակ է տալիս. ովքեր կհետևեն նրան

Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ իրեն դրսևորեց որպես պետական գործիչ, պետականը հատկապես ենք շեշտում, որովհետև նա ցույց է տալիս, որ չի առաջնորդվում նեղ անձնական, կուսակցական կամ քաղաքական, այլ բացառապես պետական և ազգային շահերով:

Երեկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Ըստ այդ հաղորդագրության` Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։

Լիբանանահայերը ՀՀ քաղաքացիներ չեն, նրանք ընտրողներ չեն, բայց Ծառուկյանը չի առաջնորդվում կուսակցական կամ քաղաքական շահերով, նրա համար առաջնահերթը ազգային շահն է:

Արդեն մեկ ամսից ավել Իսրայելի և Լիբանանում գործզող Հզբոլլա կազմակերպության ,աշխարհի մի շարք երկրներում այն ճանաչված է որպես ահաբեկչական, միջև ընթանում են պատերազմական գործողություններ, Իսրայելը հռթիռային և ավիահարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին, իսկ Հզբոլլահի մարտիկները պատասխանում են իսրայելական հարձակմանը:

Չնայած Իսրայելը փորձում է գործել հնարավորինս ճշգրիտ` հարվածներ հասցնել միայն ռազմական թիրախների, սակայն տուժում են նաև քաղաքացիական բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Լիբանանում գտնվող հայկական հոծ գաղութը ևս տուժում է այդ պատերազմական գործողություններից. թեև հայ գաղութի ներկայացուցիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն Լիբանանում տնտեսական և հումանիտար վիճակի վատթարացումը, պատերազմի արհավիրքը անմիջականորեն ազդում է տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների կյանքի և խաղաղ կենցաղի վրա:

Լիբանանում` Անթիլիասում է գտնվում մեր երկրորդ` Կիլիկիո կաթողիկոսությունը, որը այնտեղ է հաստատվել Հայոց Ցեղասպանությունից հետո տեղափոխվելով Կիլիկիայի Սիս արքայանիստ մայրաքաղաքից: Արամ Ա կաթողիկոսը ներկայացնում է լիբանանհայության ոչ միայն հոգևոր, այլ ինչ որ իմաստով նաև քաղաքացիական իշխանությունը, քանի որ Լիբանանի քաղաքացիական իշխանությունը ևս մասնատված է, պարալիզացված:

Հիմա այս իրավիճակում, երբ տասնայակ հազարավոր մեր հայրենակիցներ գտնվում են պատերազմի անմիջական արհավիրքի ազդեցության տակ, Գագիկ Ծառուկյանը որպես իրապես հայրենասեր և պետական գործիչ իր օգնության ձեռքն է մեկնում նրանց՝ առաջարկելով իր հնարավորության սահմաններում անել ամեն ինչ, նրանց վիճակը թեթևացնելու և կարիքները հոգալու համար:

Լիբանանահայերը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ կանգնել է իրենց և Կիլիկիո թեմի առաջնորդ կաթողիկոս Արամ Ա-ի կողքին և իր անշահախնդիր օժանդակությամբ լուծել անհետաձգելի խնդիրներ: Եվ երբ հերթական անգամ Ծառուկյանը հայտարարում է, որ պատրաստ է օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին, ուրեմն իրենց կողքին կա հուսալի հենարան, ում օգնությանն ու աջակցությանը իրենք կարող են ապավինել:

Ծառուկյանի այս քայլը շատ կարևոր է ազգային միասնության գաղափարի կարևորման տեսակետից: Եթե մենք որպես հայ իսկապես մեկ ազգային միասնություն ենք, ապա կարևոր չի թե մենք որտեղ ենք ապրում՝ Հայաստանում, թե Վրաստանում, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում, Ֆրանսիայում, թե Լիբանանում, մենք պետք է մտածենք և գործենք որպես մեկ միասնական ազգային օրգանիզմ, և այդ մարմնի մի մասին սպառնացող վտանգը պետք է մարտահրավեր լինի ամբողջ օրգանիզմի համար, ամբողջ օրգանիզմի ուժերը պետք է ուղղվեն այդ խնդրի հաղթահարմանը: Սրանք կարող են վերամբարձ խոսքեր մնալ, եթե չկան կոնկրետ գործողություններ: Գագիկ Ծառուկյանը իր կոնկրետ քայլով ցույց է տալիս, որ իր համար ազգային միասնությունը լոկ բառ կամ գաղափար չէ, այլ կոնկրետ քայլ և գործողություն: Նա իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի ազգային գործիչը:

Հետաքրքիր զուգադիպությամբ հայտնի դարձավ, որ Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ, վաղը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Ինչպես ասում են, այդպիսի զուգադիպությունները պատահական չեն լինում՝ հատկապես, որ թե Գագիկ Ծառուկյանը, թե Դոնալդ Թրամփը նույն ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներն են, երկուսն էլ լինելով իրենց երկրում հայտնի գործարարներ՝ ձգտում են զարգացնել և պաշտպանել իրենց երկրների տնտեսությունը՝ հիմնվելով ազգային արժեքների վրա: Մեզ մնում է կրկին հույս հայտնել, որ Լիբանանի շուրջ իրավիճակն արագ հանգուցալուծում կստանա, Լիբանանի հայ համայնքն էլ կվերագտնի խաղաղ և ստեղծագործ աշխատանքով ապրելու իր իրավունքը:

ArmԼife.am