Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ. ի՞նչ են քննարկել

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։

Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։