Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում․ Շաքե Իսայան

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար։ Ստորև ներկայացնում եմ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հիմնական թեզիսները, որոնք առանձնացրել եմ՝ որպես հարցազրույցի ամփոփում.
✔️Մթնոլորտի կարևորությունը.
«Ես գիտեմ մի բան. մեր ազգին սազական չէ, որ մեր երեխաները մեծանան պարտության և խեղճության մթնոլորտում»։
✔️Արժեքների մասին.
«Մեր երկրի արժեքը արդար քրտինքով աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող մարդն է»։
✔️Բաքվում պահվող գերիների ճակատագիրը.
«Քանի դեռ գերիներ ունենք Բաքվում, չենք կարող հանգիստ ապրել. սա ազգային արժանապատվության հարց է։ Պետք է ամեն հնարավոր քայլ անել նրանց ազատելու համար»։
✔️Արցախցիների խնդիրների համակարգային լուծումը.
«Հիսուն տարի էլ 40 հազար դրամ տան՝ խնդիրները չեն լուծվելու։ Պետք է խրախուսել բնակարանային շինարարություն՝ գյուղերի, թաղամասերի, քաղաքների կառուցում Արցախի մեր հայրենակիցների համար։ Սա
պետք է արվի պետություն-մասնավոր համագործակցությամբ»։
✔️Հասարակության պառակտման անթույլատրելիությունը.
«Մեծագույն հանցագործություն է՝ մեր ժողովրդին բաժանել «ռուսամետների», «արևմտամետների» և այլ խմբերի։ Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք. Մենք ունենք մեկ հայրենիք»։
✔️Պատմական հիշողության պահպանումը
«Ես եղել եմ Մոսկվայի զորահանդեսին։ Մենք մեծ հաղթանակի մի մասն ենք, և պետք է հպարտանանք դրանով։ Շատ կուզեի, որ հայկական զորախումբը ներկայացվեր Կարմիր հրապարակում՝ մասնակցեին նաև Արցախից զինվորներ»։
✔️Հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Այսօր բոլոր պետությունները ձգտում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է մենք թշնամանանք: Մենք նույնպես պետք է տնտեսական և անվտանգային խոշոր ծրագրեր քննարկենք, որոնք մեր երկիրը լրիվ ուրիշ վիճակի կբերեն: Շատ մեծ հնարավորություններ կան միասին աշխատելու, իսկ սրա հակառակը դատարկ խոսելն է»։
✔️Քաղաքական ուժերը չունեն վստահություն.
«Ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ժողովուրդը հոգնել է հնի ու նորի պայքարից. մարդիկ ապագա են ուզում»։
✔️Վերկուսակցական համախմբման անհրաժեշտությունը.
«Պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը։ Կարևոր է բոլոր գրագետ, փորձառու և հայրենասեր մարդկանց ներգրավումը երկրի զարգացման գործին»։
✔️Ընտրությունների մասնակցության տեսլականը.
«Ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին դեռ շուտ է խոսել։ Եթե մասնակցեմ, ապա ներկայանալու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը լուծումներ կառաջարկի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ամեն ընտանիք, ամեն քաղաքացի այդ ծրագրում պետք է տեսնի իր խնդիրների լուծումը։ Ի՞նչ է առաջարկվում իրեն, որ
ինքն ավելի լավ ապրի, իր ընտանիքն ավելի լավ ապրի, երկիրն անվտանգ լինի, բիզնեսն արդար պայմաններում անի։ Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ երկիրն իր քաղաքացուն ՝անվտանգության, առողջապահության, սոցիալական ապահովության առումով»։
✔️Հայրենիքը պետք է լինի առաջնահերթ, ոչ թե պաշտոնը.
«Այո, ես պատրաստ եմ ամեն ինչ անել լրջագույն ծրագիր կազմելու, Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների ջանքերով, պատրաստ եմ համախմբել բոլոր ոլորտների գրագետ, պարկեշտ մարդկանց, ներկայացնել ծրագիրը և անձամբ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ես ամեն ինչի հասած մարդ եմ, ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ինձ իմ հայրենիքն է հետաքրքրում»։
✔️Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը.
«Արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին նորովի ներկայանալու գաղափարը։ Այն լինելու է ազգային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, մեր ժողովրդի յուրաքանչյուր բարեկամ կարողանալու է իր մասնակցությունն ունենալ։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։