Պետք է թիրախավորվեն ու հանրային պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ «թավշյա» դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
Դրանց թվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիան, որի նախագահությունն ու որոշ ինստիտուտներ լծվեցին հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային գործարքի սպասարկմանը և մինչ օրս մեղա չեն եկել իրենց ստոր ու ազգակործան արարքների համար։
Բավական է թվարկել 2010 թ․ Ն․ Փաշինյանին բանտից ազատելու Ակադեմիայի նախագահության անդամների պաշտոնական նամակ-դիմումն ու 2018 թ․ «թավշյա» խեղկատակության ընթացքում Ակադեմիայի որոշ ինստիտուտների ու գիտաշխատողների կողմից տեղեկատվական-քարոզչական մանիպուլյացիաները, որոնք լավ հաշվարկված ապակողմնորոշիչ նպատակներ էին հետապնդում․․․
Ըստ այդմ, Գիտությունների ազգային(?) ակադեմիան կարող է դատական կարգով պատասխանատվության կանչվել հետևյալ անօրինականությունների համար:
Ա. Մասնակցություն հակապետական ու հակասահմանադրական գործողություններին
Բ. Հանցակցություն առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման գործում
Գ. Պատմակեղծարարություն ու գիտությանը ոչ հարիր աշխատաոճի որդեգրում
Դ. Թշնամի երկրի քարոզչությանը նպաստելու համար հետազոտական աշխատանքների տպագրության երաշխավորում
Ե. Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող գործողությունների իրականացում
Զ. Խարդախ, անբարո ու կոռուպցիոն գործելաոճի որդեգրում (Հարություն Մարությանի և Հրանուշ Խառատյանի օրինակով)
Սա դեռ լրիվ ցանկը չի: Բոլոր մեղադրանքներն ամրագրված են փաստերով ու փաստաթղթերով: Պետության հիմքերը քայքայած գործողությանը մասնակցած վայ-գիտնականներն ու պատմակեղծարարները տակավին հանրային ելույթներ են ունենում՝ շարունակելով իրենց սև գործը: