Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները, Կիրաց գյուղի հողերը Ադրբեջանին հանձնվելուց հետո Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը Ոսկեպար-Բաղանիս հատվածում և Կիրանց գյուղի տարածքում ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական զինուժի թիրախում, ձաստացի սահմանից շատ փոքր հեռավարությամբ, ադրբեջանակն զինյալների «ափի մեջ» Տարիներ առաջ խոսվում էր, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածում ճանապարհի երկայնքով ծառեր են տնկելու, որպեսզի ճանապարհը պաշտպանեն ադրբեջանական հենակետերի տեսադաշտից, սակայն դա չարվեց։ Նոյեմբերյանի սահմանագոտու շատ բնակիչներ երևանյան ընկերություններին պատկանող մեծ բեռնատարներ են վարում, Հայաստանից սննդամթերք, մերգեր, բանջարեղեն տեղափոխում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններլ Նման ամեն ուղերթի համար տրանսպորտային ընկերությունները վարորդներին 400 հազար դրամ են վճարում։ Այս ընկերությունների հետ աշխատող վարորդները ասում են, որ իրենց հրահանգված է բեռները Ռուսաստան տեղափոխել ոչ թե թե Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն, այլ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհով։ Դրա պատճառը ոչ միայն այն է, որ Կիրանցով, Նոյեմբերյանի սահմանագոտիով ձգվող ճանապարհը գտնվում է ադրբեջանական զինուժի թիրախում, այլև այն,որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով անցնելիս բեռնված «Ֆուռերը» բարձունքներ են հաղթահարում,Վանաձոր-Ալավերդի ճանապարհի համեմատ մոտ 60 հազար դրամի վառելիքի հավելյալ ծախս կատարում։