Search
Close this search box.

Ֆրանսիայում կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը

Ֆրանսիայում կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող-վավերագիր Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան արգելեց Փաշինյանի իշխանությունը, և երկարատև հացադուլից հետո նրան հենց «Զվարթնոց» օդանավակայանից հարկադրանքով կրկին վերադարձրեցին Ֆրանսիա` առողջությունը կորցրած։

Ֆրանսիական պարբերականները գրում են, որ նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտnբուսի մեջ տեղի ունեցած «ինչ-որ անհանգստացնող» միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ պարբերականի` Նիկոլյանն իբրև թե ծաղրել է հրեա ուղևորին։

Ընդգծենք` Նիկոլյանը Արցախյան շարժման օրերից իր գործունեությամբ ակտիվորեն հետապնդել է Արցախն հայկական պահելու թեզին, և նրա արխիվային նյութերում այս պրոպագանդան պարունակող հարցազրույցներն ու փաստագրական նյութեր են։ Եվ ահա Նիկոլյանը, ով Ֆրանսիայում ակնհայտորեն նաև դեմ էր նախագահ Մակրոնի վարած քաղաքականությանը, ձերբակալվում է նրա՝ Հայաստան սպասվող այցից առաջ ու նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր աղմկահարույց հացադուլից ընդամենը շաբաթներ անց։

Հիշեցնենք՝ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելափակվեց մինչ այդ Ոսկեպար կատարած այցից ու ռեպորտաժներից հետո։

«Զվարթնոց» օդակայանում Նիկոլյանի հացադուլը տևեց 41 օր՝ մինչև հունիսի սկզբին նրա՝ Ֆրանսիա վերադառնալը։

Ֆրանսիայում, ըստ պարբերականի, հայազգի լրագրողը կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 22-ին նշանակված իր դատական ​​նիստը։

Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար. France Télévisions-ի թղթակիցն էր։

Հայաստանից երկար բացակայելուց հետո Նիկոլյանը հայրենիք է վերադարձել 2023 թվականին։

2024 թվականի մարտին նա այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնք, հարցազրույցներ է արել տեղացիների և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ։

Ֆրանսիա վերադառնալուց հետո Փարիզից հղված ուղերձում Նիկոլյանը նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները, «որոշ հայերի աջակցությամբ», փորձում են իր «ճշմարտության համար» իրեն ոչնչացնել՝ նշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանին, դեսպաններ Դըկոտինյիին, Լույոյին ու այլոց։

Լեո Նիկոլյանը Մոնթեի զինակիցն էր ու մտերիմ ընկերը։ Նա նաև աչքի է ընկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոշտ քննադատությամբ։