Ոստիկանությունը ձերբակալել է Լուվրի կողոպուտի մեջ կասկածվող երկու անձանց, հաղորդում են Le Parisien-ը և Le Figaro-ն։ Առաջինը ձերբակալվել է Ռուասի-Շառլ-դը-Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր, երկրորդը ձերբակալվել է Փարիզի դատական ոստիկանության կողմից՝ Սեն-Սեն-Դենիում:
Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին․ հանցագործները Նապոլեոնի և նրա կնոջ հավաքածուից գողացել էին ինը ցուցանմուշ։
 
								



