Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի փոխարեն Ֆրանսիայից օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում
Դեռ չպարզված պատճառով չեղարկվել է Լիոն — Երևան թռիչքի TO 7500 չվերթի ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանում։ Ըստ ուղևորների, որոնք կարողացել են կապ հաստատել իրենց հարազատների հետ, օդանավը թռիչքի ժամանակ կայծակնային ամպերի մեջ է ընկել և ստիպված վայրէջք է կատարել ոչ թե Հայաստանի մայրաքաղաքում, այլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Ըստ ուղևորների՝ օդանավում նրանց տեղեկացրել են, որ թուրքական կողմը թույլ չի տվել շարունակել չվերթը դեպի Երևան և ուղևորներին հավանական է կվերադարձնեն Ֆրանսիա։
Թարմացում․
«Զվարթնոց»-ից դեպի Ֆրանսիա չվերթները ևս չեղարկվել են։ Կցում եմ ուղևորների կողմից նկարհանված տեսանյութը Երևանի օդանավայանից։
Թարմացում 23:20-ի դրությամբ, օդանավը դեռ Ստամբուլում է։ Ուղևորներին հայտարարել են, որ ոստիկան են կանչում, քանի որ օդանավում վիճաբանություն է սկսվել»։