Ֆրանսիայի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը ընդունել է վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ նրա կաբինետի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց, ինչն ավելի շատ է երկիրը հասցրել քաղաքական փակուղու, հայտնում է AFP-ն։

Ինչպես հաղորդում է France 24-ը, ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցությունը կոչ է արել Մակրոնին լուծարել Ազգային ժողովը։

Անցյալ ամիս Մակրոնը այդ պաշտոնում նշանակել է նախկին պաշտպանության նախարար Լեկորնյուին։ Սակայն կիրակի ուշ երեկոյան նրա կողմից Լեկորնյուի հետ աշխատելու համար ներկայացված գործնականում անփոփոխ կաբինետը խիստ քննադատության է արժանացել քաղաքական ողջ սպեկտրի կողմից։

Լեկորնյուի առջև ծառացած էր բարդ խնդիր՝ հաստատել հաջորդ տարվա համար կոշտ խնայողության բյուջեն երկու մասի բաժանված խորհրդարանում։

Լեկորնյուի երկու անմիջական նախորդները՝ Ֆրանսուա Բայրուն և Միշել Բարնյեն, հեռացվել էին պաշտոնից օրենսդիր պալատի կողմից՝ ծախսերի ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների հետևանքով։ Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր մակարդակի, ինչը ցույց են տվել անցյալ շաբաթվա պաշտոնական տվյալները։

Ֆրանսիայի պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը Եվրամիությունում ներկայումս երրորդն է՝ Հունաստանից և Իտալիայից հետո և գրեթե կրկնակի գերազանցում է ԵՄ կանոններով թույլատրված 60%-ը։

Նախորդ կառավարությունները վերջին երեք տարեկան բյուջեները խորհրդարանում անցկացրել են առանց քվեարկության՝ մի մեթոդ, որը թույլատրվում է սահմանադրությամբ, բայց խստորեն քննադատվում է ընդդիմության կողմից: Սակայն Լեկորնյուն անցյալ շաբաթ խոստացել է այնպես անել, որ օրենսդիրները կարողանան քվեարկել օրինագծի համար:

Ֆրանսիան փակուղում է հայտնվել, երբ անցյալ տարվա կեսերին Մակրոնը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների վրա է դրել ողջ խաղադրույքը՝ հույս ունենալով ամրապնդել իր իշխանությունը։ Այս քայլը հակառակ արդյունքի է հանգեցրել՝ Մակրոնի հետ բարեկամական դաշինքին խորհրդարանում թողնելով փոքրամասնության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։