Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում կեղծում է իրականությունը՝ քողարկելով Ֆրանսիայի գործած հանցանքը Արցախի նկատմամբ. Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի հարցազրույց է տվել “Ռադիոլուր”-ին ու բացահատյտ սուտ տեղեկություն հայտնել, թե բա”նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած”…
Օլիվիե Դըկոտինյին կրկնում է այն ապուշ և կեղծ թեզերից մեկը, որն արտաբերում է դավաճան Նիկոլը՝ իր դավաճանությունը՝ Արցախն Ադրբեջանին նվիրելը բարդելով նախկինների վրա…
Նախ՝ բազմիցս է ասվել, որ 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան Հայաստանը ստորագրել է մի քանի վերապահումներով, որոնցից մեկը հենց Արցախը Ադրբեջանի մաս չճանաչել է եղել… Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաև Ադրբեջանը…
Երկրորդը՝ եթե այդ դեկլարացիայով Հայաստանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս Ֆրանսիան ի՞նչ էր անում Մինսկի խմբում, որի գլխավոր նպատակն էր լուծել Արցախի կարգավիճակի հարցը… Ի դեպ, արցախյան հարցով զբաղվող ֆրանսիացի որևէ պաշտոնյա ԵՐԲԵՔ այդ մասին չի հայտնել…
Երրորդը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ 2023 թ-ի հունիսի 13-ին հայտարարել էր.”Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս”՝ փաստորեն հերքելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հիմա արտաբերված կեղծիքները…
Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ է Օլիվիե Դըկոտինյին ՍՏՈՒՄ և մոլորեցնում հայությանը…
Պատասխանը շատ պարզ է… Արցախն Ադրբեջանի կազմի մեջ Հայաստանը ճանաչել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և այս հակահայ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է նաև Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ով իրեն ներկայացնում է որպես Հայաստանի բարեկամ, բայց իրականում ամենամեծ թշնամին է…
Ֆրանիսիան գիտենալով, որ հայությանը կարելի է խաբել ամեն տեսակ զուգարանի թղթից էժան հայամետ հիմար թղթի կտորներով՝ օրինակ՝ Փարիզ քաղաքը ճանաչում է Արցախի անկախությունը և նմանատիպ հիմարություններ, որոնք ՈՉԻՆՉ են և ձևանալով հայ ժողովրդի բարեկամ, իրականում ամեն ինչ անում է Ռուսասատանին դուրս հանել Հայաստանից և Հայաստանը նվիրել Թուրքիային և այդ քաղաքական գիծն առաջ տանելու համար հաճախակի և տարբեր մակարդակներում կեղծ և սուտ տեղեկություններ է տարածում՝ փորձելով նաև քողարկել իր սեփական հանցանքները Հայաստանի և հայերի նկատմամբ, քանի որ Արցախի հայաթափման մեջ Ֆրանսիայի մեղավորությունը շատ մեծ է, որի նախագահ Մակրոնի ստորագրությունը դրված է Պրահայի փաստաթղթի տակ և որի հիման վրա էլ Արցախը շրջափակվեց Բաքվի կողմից, իսկ հետո էլ հայաթափվեց…
Ի դեպ, ֆրանս-ադրբեջանական այժմյան մենամարտը ևս կեղծիք է… Ծիծաղելի է, երբ ֆրանսիական Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական ելույթների մեջ Փարիզի կողմից մեղադրվող Ադրբեջանի նկատմամբ նույն Մակրոնը ՈՉԻՆՉ չի ձեռնարկում՝ ո՛չ դիվանագիտական հարաբերություններն է խզում, ո՛չ տնտեսական կապերն է չեղարկում, ո՛չ էլ հակաադրբեջանական կոնկրետ քայլեր է ձեռնարկում… Ընդամենը ԻԲՐ “վիճում” են՝ հենց հայերին էլ ցույց տալու համար, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններն ԻԲՐ շատ վատ են…
Ֆրանսասեր հայությանը նաև հիշեցնեմ, որ հենց Ֆրանսիան է 1921 թ-ի աշնանը Անկարյում գաղտնի պայմանագիր ստորագրելով հրաժարվել Կիլիկիայից ու այն նվիրել Թուրքիային…