Ֆրանսիայի 16 շրջաններում հայտարարվել է բարձր մակարդակի վտանգի ռեժիմ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր բարձր ջերմաստիճանի պատճառով հայտարարվել է բարձր տագնապի ռեժիմ, ինչի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է ամբողջ Եվրոպայում շարունակվող շոգի ալիքի պատճառով, հաղորդում է BBC News-ը։

Ֆրանսիական «Meteo France» օդերևութաբանական գործակալությունը այսօր շոգի պատճառով երկրի 16 շրջաններում հայտարարել է բարձր աստիճանի տագնապի ռեժիմ։

Տուժած շրջաններն են՝ Վալ-դ’Ուազ, Իվելին, Փարիզ, Սեն-Սեն-Դենի, Վալ-դե-Մարն, Օ-դե-Սեն, Սեն-է-Մարն, Էսոն, Օդ, Յոն, Լուար, Լուար-է-Շեր, Շեր, Ինդր-է-Լուար, Ինդր և Վիեն:

Երկրի կրթության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մոտ 1350 հանրակրթական դպրոցներ մասամբ կամ ամբողջությամբ փակվել են բարձր ջերմաստիճանի պատճառով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։