ՖՈՏՈՇԱՐՔ․ Ուզում ենք օր առաջ մեզ ազատեք այս իշխանություններից․ վանաձորցիները` ՀՃՇ անդամներին

«Համահայկական Ճակատ» շարժման և «Համահայկական Ճակատ» կուսակցության անդամները այցելեցին Վանաձոր և մեկ օրվա ընթացքում հարյուրավոր վանաձորցիների ներկայացրին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի մտահոգությունները սահմանային անվտանգության, արտաքին հարաբերությունների, երկրում օրեցօր խորացող տնտեսական և սոցիալական ճգնաժամի, ահագնացող արտագաղթի, թշնամու նկրտումների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների, Մայր Աթոռի նկատմամբ ոտնձգությունների, անօրինական ձերբակալությունների ու հետապնդումների մասին և առաջարկվող լուծումները։ Վանաձորցիները առաջարկում էին օր առաջ ազատվել այս ապազգային իշանություններից և օր առաջ ամրացնել մեր սահմաններն ու անվտանգությունը։ «Խաղաղության կեղծ օրակարգը միայն Էրդողանի ու Ալիևի շահերից է բխում»,- ասում էին վանաձորցիները, որոնց մի զգալի մասը նաև խորը հիասթաթություն ուներ, թե Հայաստանում հնարավոր է ընտրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել՝ մեջբերելով հենց Վանաձորի քաղաքապետի ընտրության փորձը, երբ քաղաքապետ ընտրեցին, բայց այս իշխանության թեթև ձեռքով կալանավորվեց ու Վանաձորը անտերության մատնվեց։

















Armlife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։