ՖՈՏՈՇԱՐՔ․ Նոր կադրեր՝ Ապարանում տեղի ունեցած ավերածությունից

Հիշեցնենք՝ քիչ առաջ ուժեղ փոթորիկը քարուքանդ է արել Ապարանում ամանորյա շքեղ զարդարված հրապարակը։  Այս պահին Ապարանում շարունակում է մոլեգնել ուժեղ քամին։ Ապարանի քաղաքապետարանի աշխատակիցները Նոր տարվան ընդառաջ՝ զարդարել էին քաղաքը՝ մուտքից մինչև կենտրոնական հրապարկ ու փողոցներ։ Րոպեների ընթացքում փոթորիկն ամեն ինչ գետնին է հավասարեցրել։ Ի դեպ, այս տարի Ապարանի ամանորյա զարդարանքը աննախադեպ շքեղ էր։ Քիչ առաջ Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը զգոն լինելու կոչով դիմել է համայնքի բնակիչներին․ «Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։

Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»,-նշել է նա։













Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։