Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Տուրիստական ընկերությունը ջնջել է սկանդալային հայտարարությունը, Զուրաբիշվիլին՝ ոչ». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառումը. «Տուրիստական ընկերությունը գիշերը ջնջել է սկանդալային հայտարարությունը, Զուրաբիշվիլին՝ ոչ:
Դե ինչ, վրացական «Աջարա վոյաժ» տուրիստական ընկերությունը գիշերը ջնջել է սկանդալային հայտարարությունը, որտեղ թվարկվում էր քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ կից գրառմամբ. «Պատմական Վրաստան: Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Ենթադրվում է՝ տուրիստական ընկերությունը գնացել է այդ քայլին բարձրացած աղմուկից հետո՝ կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ իշխանությունների հորդորով, որոնք, հավանաբար, միանգամայն իրավացիորեն չեն ցանկացել պատմաբանների, մշակութային, կրոնական և հասարակական-քաղաքական գործիչների տիրույթում գտնվող ՀԱՅ — ՎՐԱՑԱԿԱՆ նուրբ հարցերը տեղափոխել ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ միջպետական հարաբերությունների դաշտ և տուրք տալ Արևմուտքի խամաճիկ Սալոմե Զուրաբիշվիլու խառնակչությանը:
Այդուհանդերձ, հայտարարության ջնջված տարբերակը դեռ մնում է Վրաստանի նախագահի անձնական էջում. դե, նա հաստատակամ է իր վնասակար գործունեության մեջ:
Ավելի վաղ գրել էինք, որ Վրաստանում գործող փաստերի ստուգման հայտնի https://factcheck.ge կայքում այս տարվա հունվարին հրապարակված հետաքննության մեջ նախագահի նշված էջը բերված է իբրև նրա «անձնական պրոֆիլ», իսկ երեկ ավելի ուշ հենց նույն հարթակի կողմից հաստատվեց՝ այն նախագահի ոչ պաշտոնական պրոֆիլն է:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024թ․ վերջին, և մեկ ամսից Վրաստանի նորընտիր խորհրդարանը կընտրի նոր նախագահ, որով վերջ կտրվի ևս մեկի քայքայիչ գործունեությանը Վրաստանում»։