Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՌԴ օդանավակայաններից մեկում հայաստանցի վшրձկшն է ձերբակալվել․ ԶԼՄ

«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայաստանցի վարձկան, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԴԺ, ԼԺՀ և Խերսոնի շրջաններում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից:

«Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցել է որպես վարձկան», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա, որտեղ տերոբորոնսկի ստորաբաժանումների կազմում մինչև 2023 թվականի դեկտեմբերը գումարի դիմաց մասնակցել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում մղված մարտերին։ Ընդգծվում է, որ 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«2024 թվականի հոկտեմբերին Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձի ժամանակ։ Հետաքննության միջնորդությամբ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության միջնորդությամբ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Քննությունը շարունակում է պարզել Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու հանգամանքներն ու իրական նպատակները, նշել են ՔԿ-ում։

«Հարցաքննության ընթացքում Բալյանն ընդունել է իրեն մեղսագրվող հանցագործության կատարման մեջ իր մեղքը, տվել սպառիչ ցուցմունքներ, հաստատել զինված հակամարտությանը որպես վարձկան մասնակցելու՝ նախկինում քննությամբ հաստատված փաստերը: Մեղադրյալը պարզաբանել է, որ ծառայության ընթացքում մի քանի վնասվածքներ է ստացել», — ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մեղադրյալը հայտնել է նաև, որ ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: