Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել են «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Ավտոշեմ» ՍՊԸ-ի աշխատակիցները, քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: