Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը վարորդն է, և եթե նա ամրակապված լիներ, ապա ավտոմեքենայից դուրս չէր հայտնվի և հնարավոր է մարմնական վնասվածքներ ստանար ու մահը չարձանագրվեր։