ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հատնում են․ «Օգոստոսի 19-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը»։