Search
Close this search box.

Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրшվորներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին:  

Shamshyan.com-ի փոխանցամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: